Դահուկասահքի ժամանակ տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացել է Գասպար Ուլիելը
3315
Չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ., 19:48
![]() Ողբերգական պատահարի հետևանքով 37 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասան Գասպար Ուլիելը, հայտնում են ֆրանսիական լրատվականները։ Ուլիելը անգիտակից վճակում հոսպիտալացվել էր հունվարի 18-ին՝ Լա Ռոզիեր լեռնադահուկային հանգստավայրում դահուկ քշելու ժամանակ տեղի ունեցած պատահարից հետո։ Նա սահելիս բախվել է մեկ այլ դահուկորդի: Նրան ուղղաթիռով տեղափոխել են Գրենոբլի համալսարանական հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել օգնել նրան։ Նա ամուսնացած էր, ուներ վեցամյա որդի։ Ուլիելը խաղացել է բազմաթիվ կինոներում և հայտնի է «Երկար նշանադրություն», «Հաննիբալ. վերելք», «Սեն Լորեն. ոճը ես եմ», «Դա պարզապես աշխարհի վերջն է» և այլ ֆիլմերով։ Ուլիելը 2005 թվականին արժանացել է «Սեզար» մրցանակի՝ որպես ամենախոստումնալից երիտասարդ դերասան: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
