«Սահմանագծի այդ հատվածը բավականին վտանգավոր է». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Վերջին մի քանի օրերի բուռն իրադարձությունների ֆոնին հետին պլան մղվեց Արցախի պաշտպանության բանակի՝ Շուշիի հարակից հատվածում տեղակայված մարտական հենակետում գրանցված միջադեպը։ Եթե դեպքի օրը ՊԲ-ն փոխանցել էր, որ «դեռևս չպարզված հանգամանքներում» հայ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել, ապա երեկ Քննչական կոմիտեն հստակեցրել էր, որ միջադեպը տեղի է ունեցել հակառակորդի արձակած գնդակից։ Որքան հասկանում եմ առկա տեղեկատվությունից, փորձաքննությունը ցույց է տվել, որ կրակը 5-7 մետրից է արձակվել, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել դիվերսիոն գործողություն։ Սահմանագծի այդ հատվածը բավականին վտանգավոր է, միջդիրքային տարածությունը փոքր, այնուամենայնիվ, կարճ տարածության մեջ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհ ունենք։ Տարբեր առիթներով ասել եմ ու այսօր էլ կրկնում եմ՝ անկախ այն հանգամանքից, որ մեր զինծառայողներն առաջնագծում, բավականին ծանր պայմաններում, պատասխանատու ծառայություն են կրում, մարտական հերթապահության անցկացման մոտեցումներում պետք է արմատական փոփոխությունների գնալ։ Ժամանակը մեր դեմ է աշխատում. սա նույնիսկ քննարկման ենթակա էլ չի»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24