Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ուղղորդում են քաղաքացիներին, մարզպետարանից զանգում, ցուցում տալիս». Դավիթ Համբարձումյան

413
Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ., 12:42
«Ուղղորդում են քաղաքացիներին, մարզպետարանից զանգում, ցուցում տալիս». Դավիթ Համբարձումյան

Մասիս խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող, Մասիս համայնքի գործող ղեկավար Դավիթ Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ իր կապը, շփումները գյուղական համայնքների հետ միշտ եղել են, ուստի իրեն ճանաչելու հետ կապված խնդիր չի տեսնում:

«Ես քարոզչությունս չեմ կառուցել քաղաքական պայքարի վրա. ներկայացրել եմ՝ իմ թիմով ինչ ենք անելու, իսկ անելիքները շատ են՝ ջրի որակի, աղբավայրի, ոռոգման ցանցի, տրանսպորտի հարցերը պիտի լուծենք»,- ասաց նա:
Համբարձումյանի խոսքով՝ մրցակիցները քարոզչության ընթացքում աշխատել են 90-ականների գործելաոճով. ուղղորդում են քաղաքացիներին, մարզպետարանից զանգում, ցուցում տալիս:

«Ուղղորդում են քաղաքացիներին, մարզպետարանից զանգում, ցուցում տալիս». Դավիթ Համբարձումյան