Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Միջազգային հանրությունում ցնդաբանություններիդ արձագանքը այ սենց ցավոտ ա լինում». Նարեկ Մանթաշյան

747
Ուրբաթ, 03 դեկտեմբերի, 2021 թ., 18:18
«Միջազգային հանրությունում ցնդաբանություններիդ արձագանքը այ սենց ցավոտ ա լինում». Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե մինչ ԱԺ նախագահ ընտրվելը, միակ բարձր պաշտոնը ակումբում մաֆիա վարելն է լինում, ապա միջազգային հանրությունում ցնդաբանություններիդ արձագանքը այ սենց ցավոտա լինում...
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ԱԺ նախագահ ալեն սիմոնյանի, ռուսական լրագրողների մոտ արած արտահայտությանը, որ ռուսներն են հանձնել Արցախը և եթե իրենք հանձնող լինեին, ապա կհամաձայնվեին Լավրովի պլանին...
Համառոտ ներկայացնեմ ռուսական կողմի պատասխանը.
1. Լավրովի պլան հասկացողություն գոյություն չունի, եղել է Մինսկի խմբի համանախագահների խաղաղ կարգավորման առաջարկ, որը վերջին անգամ կողմերին ներկայացվել է 2019 թվականին և մինչև 2020 թվականի աշուն բանակցվել է և հայակական կողմից չի ընդունվել:
Ըստ այդ փաստաթղթի, սկզբում 5 շրջան պիտի հանձնվեր Ադրբեջանին, այնուհետև 2 շրջան, դիմացը հայկական կողմին առաջարկվել Արցախում բնակչության խաղաղ ապրուստ, ճանապարհների ապաշրջափակում և Արցախի վերջնական կարգավիճակի համար ՄԱԿ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ հանրաքվեի միջոցով որոշում, պարտավորություն ուժի կիրառման բացակայության մասին և Լաչինի միջանցքի պարտադիր գոյություն, Շուշիի ու Հադրութի մասին առհասարակ հիշատակում չի եղել, դրանք Արցախի անբաժան մասն են...
Իսկ սրան չհամաձայնած հայկական կողմը ինչի հասավ.
5000-ից ավել զոհ, հարյուրավոր գերիներ ու խեղված ճակատագրեր, կորսված Շուշի, Հադրութ, 7 շրջաններ և Արցախի կարգավիճակի մասին անգամ հիշատակում չկա, նաև Սյունիքից լուրջ կորուստներ, Վարդենիսից կորուստներ, Մեղրիի միջանցքային նախապայմանավորվածություններ...
Այս սա է իրականությունը և մենք այս ամենը կորցրել ենք, որ մեկ մարդու հանկարծ դավաճան չասեն»:

Աղբյուրը`   Նարեկ Մանթաշյան