Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ինչ են քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները. բացառիկ մանրամասներ

511
Չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ., 00:06
Ինչ են քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները. բացառիկ մանրամասներ

Դեկտեմբերի առաջին օրը/օրերին Մոսկվայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած բարձր մակարդակով բանակցությունների մանրամասները:

Ալիք Մեդիան մոսկովյան սպասվող հանդիպման բովանդակության մասին տեղեկություններ է ստացել դիվանագիտական վստահելի աղբյուրներից, սակայն ձեռնպահ է մնում այս պահին հրապարակել ավելին՝ առաջնորդվելով բանակցությունները չվնասելու տրամաբանությամբ:

«Հայկական կողմին հաջողվել է օրակարգից հեռու պահել միջանցքի մասին թուրք-ադրբեջանական պնդումները: Բաքուն, փոխարենը, փորձում է առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթերի մեջ ներառել Հայաստան-Ադրբեջան սահմաններին և Արցախին վերաբերող կետ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, որի ավարտին ընդունվել է եռակողմ հայտարարություն: