Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

814
Երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ., 11:42
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նրա կալանքը վերացնելու միջնորդությունը՝ 2 ամսով երկարաձգելով ժամկետը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Տոնոյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ից։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու մեջ: