Բուլղարիայում ավտոբուսի վթարի հետևանքով կա 46 զոհ, նրանցից 12-ը երեխաներ են
3865
Երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ., 10:06
![]() Բուլղարիայում ավտոբուսի վթարի հետևանքով (բախումից հետո հրդեհ է բռնկվել) զոհերի թիվը հասել է 46-ի, փոխանցում է РИА Новости-ն: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 45 զոհի մասին, որոնցից 12-ը՝ երեխաներ: Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ Բոսնեկ գյուղի մոտակայքում: Նախնական տվյալներով ավտոբուսի մեջ եղել է 53 մարդ: Նրանք Թուրքիայից ուղևորվում էին Հյուսիսային Մակեդոնիա: Բոլոր զոհերը Հյուսիսային Մակեդոնիայի բնակիչներ են: Բուլղարիայի իշխանությունները դիտարկում են մի քանի վարկած՝ վարորդը քնել է ղեկին, ասֆալտն է եղել թաց կամ տեխնիկական խնդիր է առաջացել: Մեկ այլ վարկածով էլ, հնարավոր է, հրդեհը բռնկվել է մինչև վթարը: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
