Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ընդդիմությունը խորհրդարան է հրավիրում Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ»

959
Չորեքշաբթի, 10 նոյեմբերի, 2021 թ., 09:48
Ընդդիմությունը խորհրդարան է հրավիրում Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ»

«Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նոյեմբերի 16-ին հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով: Պատգամավորները համապատասխան թվով ստորագրություն են ներկայացրել ԱԺ ղեկավարությանը և պահանջում են, որ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում կազմակերպվի հրատապ քննարկումը: Խորհրդարան են հրավիրում Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրենին, արտգործնախարարին:

Նկատենք, որ տևական ժամանակ է, ինչ ընդդիմադիրները նման ձևաչափով փակ քննարկումներ են հրավիրում, սակայն իշխանությունն այդ քննարկումներին է գործուղում երկրորդ էշելոնի պաշտոնյաների, որոնք չեն կարողանում բավարարել պատգամավորների հետաքրքրությունները, քանի որ լավ տեղեկացված չեն իրերի վիճակից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։