Նոր Capella արբանյակը կարող է գիշեր-ցերեկ զննել շենքերի ներսը
![]() Մի քանի ամիս առաջ Capella Space ընկերությունն արձակել է արբանյակ, որը կարող է պատկերներ ստանալ աշխարհի ցանկացած կետից՝ անհավատալի հեռազննումով: Այն կարող է տեսնել նույնիսկ որոշ շենքերի ներսը, այդ թվում՝ ինքնաթիռներ հայտնաբերել անգարների ներսում: Խոսքը թեթև կոնստրուկցիաների մասին է, ոչ թե հաստ տանիքներով ու պատերով շենքերի, ինչպիսիք են բարձրահարկերը կամ բնակելի տները: Եվ, ի տարբերություն Երկրի շուրջ պտտվող արհեստական արբանյակների հսկայական տեսականու, Capella 2 արբանյակը կարող է հստակ պատկեր ստանալ թե՛գիշերը, թե՛ ցերեկը, թե՛ անձրևին, թե՛ արևին: «Այն պարագայում, երբ աշխարհի մի կեսում գիշեր է, մյուս կեսում, միջին հաշվով, ամպամած է», - Futurism-ին ասել է NASA-ի ռեակտիվ շարժիչ լաբորատորիայի համակարգի նախկին ինժեներ Փայամ Բանազադեն: «Երբ դուք միավորում եք այդ երկուսը միասին, ստացվում է, որ Երկրի մոտ 75 տոկոսը ցանկացած պահի կլինի ամպամած, գիշերային կամ երկուսն էլ միասին: Այսինքն, այդ հատվածն անտեսանելի է ձեզ համար, և այդ հատվածը շարժվում է»,- պարզաբանել է նա: Չորեքշաբթի օրը Capella-ն գործարկել է հարթակ, որը թույլ է տալիս պետական կամ մասնավոր հաճախորդներին խնդրել աշխարհի ցանկացած հատվածի պատկերներ: Հաջորդ տարի լրացուցիչ 6 արբանյակների՝ տիեզերք ուղարկմամբ այս հնարավորությունն առավել հզոր կլինի: Արդյո՞ք դա սարսափելի է գաղտնիության տեսանկյունից: Իհարկե: Բայց Բանազադեն վստահեցնում է, որ այն նաև լուծում է բազմաթիվ խնդիրներ գիտնականների ու պետական մարմինների համար, ովքեր ներկայում հետազոտում են մոլորակը: Ի տարբերություն գոյություն ունեցող բոլոր արբանյակների, Capella-ն կարող է նույն հաջողությամբ «տեսնել» ինչպես ամպի միջով, այնպես էլ լիակատար մթության մեջ: Դա պայմանավորված է նրանով, որ օպտիկական պատկերների փոխարեն այն օգտագործում է սինթետիկ բացվածքի ռադար կամ SAR: SAR-ն աշխատում է այնպես, ինչպես դելֆիններն ու չղջիկներն են տեղաշարժվում էխոլոկացիայի միջոցով: Արբանյակը ճառագայթում է հզոր 9,65 ԳՀց ռադիոազդանշան դեպի իր թիրախը, այնուհետև հավաքում և վերծանում է ազդանշանը: «Capella-ն չի հորինել SAR-ը: Բայց այն առաջին ամերիկյան ընկերությունն է, որն առաջարկում է տեխնոլոգիան, և առաջինն ամբողջ աշխարհում, որն առաջարկում է ավելի մատչելի հարթակ պոտենցիալ հաճախորդների համար», - բացատրել է մասնագետը: Հաջորդ նորամուծությունն այն թողունակությունն է, որով Capella-ի արբանյակները կարող են «պատկերներ հավաքել»: Արբանյակի ամեն մի պատկերի յուրաքանչյուր փիքսելը ներկայացնում է 50x50 սմ քառակուսի, մինչդեռ շուկայի մյուս SAR արբանյակների այս ցուցանիշն առավելագույնը հասնում է ընդամենը 5 մետրի: «Երբ խոսքը վերաբերում տիեզերքից դիտելուն, դա հսկայական տարբերություն է ստեղծում»,- ասում է Բանազադեն: |

Ճապոնիայում քարանձավային առյուծները բնակվել են դեռ մինչև մարդկանց հայտնվելը
36709.02.2026, 08:44
«Կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող ԹՈՓ-5 երկրները»․ Լևոն Ազիզյան
14408.02.2026, 09:48
ԱՄՆ-ում մշակվել է աշխարհում առաջին ՄԻԱՎ պատվաստանյութը, որն արդյունավետ է մեկ ներարկումից հետո
65203.02.2026, 19:19
«Apple-ն օգտագործում է Anthropic AI-ը, թեև իր օգտատերերի համար ընտրել է Google-ը». Մարկ Գուրման
69901.02.2026, 23:53
Թայվանի ափամերձ անտառներում հայտնաբերվել է ծաղիկ, որը «հակասում է» էվոլյուցիայի օրենքներին
50701.02.2026, 16:51
ՌԴ-ում մշակվել է միացություն, որը ուժեղացնում է քիմիաթերապիայի ազդեցությունը ուղեղի քաղցկեղի դեպքում
42101.02.2026, 16:28


