Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մհեր Գրիգորյանը՝ Փելա սարի և սահմանազատման ու սահմանագծման մասին

760
Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ., 13:24
Մհեր Գրիգորյանը՝ Փելա սարի և սահմանազատման ու սահմանագծման մասին

Տպավորությունը, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսվել է սահմանների դեմարկացիա, սխալ է. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կապանի Փելա սարի՝ ադրբեջանական կողմին անցնելու մասին լուրերին։ Նա հորդորել է հետևել պաշտոնականհաղորդագրություններին: «Որպեսզի խոսենք սահմանների մասին, նախևառաջ պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան»,- ասել է փոխվարչապետը: Նա նշել է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք գործընթացները բավականին բարդացնում են. «Առանձին վերցրած գործընթացները որոշակի իրականացման տրամաբանություն կարող են ունենալ, բայց ընդհանուր մթնոլորտը պետք է լինի շատ ավելի լավը»:

Մհեր Գրիգորյանի ճեպազրույցը