Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել` Ադրբեջանում քաղաքացիների նկատմամբ ճնշումների վերաբերյալ
Ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սեպտեմբերին Խաղաղության և ժողովրդավարության մեր ինստիտուտը նամակ ուղարկեց Նիդերլանդների սենատորներին, պատգամավորներին, որում մատնանշվում է Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի վիճակը, ուշադրություն է հրավիրվում սեպտեմբերի 1-ի դրությամբ երկրում 122 քաղբանտարկյալների առկայությանը և կտտանքների կոնկրետ օրինակներ ներկայացվում: Նրանք նշել են, որ դեկտեմբերին տեղի կունենա «Արևելյան գործընկերության» վերաբերյալ Եվրամիության գագաթնաժողովը, որին կհրավիրվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինստիտուտը նամակով խնդրել էր հատուկ լսումներ կազմակերպել Նիդերլանդների խորհրդարանում ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների իրավիճակի վերաբերյալ: Նամակն ընդունվեց, հասկացվեց, և 2021 թվականի հոկտեմբերի 14-ին՝ դեբատից հետո, Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց բանաձև, որում նշվում է, որ Ադրբեջանում ընդդիմության և քաղաքացիների նկատմամբ ճնշումներն ուժեղացել են։ Դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում պետք է կոչ արվի նախարարների կաբինետին՝ ուշադրություն դարձնել և դիտարկել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը»: Աղբյուրը` Արիֆ Յունուսով |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24