Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Իրանա-ադրբեջանական լարվածությունը գնում է դեպի թուլացում»․ Արման Աբովյան

736
Չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ., 14:12
«Իրանա-ադրբեջանական լարվածությունը գնում է դեպի թուլացում»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես և կանխատեսել ենք, իրանա֊ադրբեջանական լարվածությունը գնում է դեպի թուլացում։
Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարները ունեցել են հեռախոսային զրույց, որի ընթացքում ընդգծել են, որ տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով։
Հարթվե՞լ են արդյոք իրենց միջև խնդիրները։
Ո՛չ…
Քանզի ո՛չ Իսրայլեը դուրս եկավ Ադրբեջանից, ո՛չ էլ հստակ Սյունիքի ճանապարհի խնդիրը հանգուցալուծվեցին։
Սակայն իրանցիների ռազմական և դիվանագիտական ճնշումը ակնհայտ ցույց տվեց բոլոր տարածաշրջանային խաղացողներին, որ իրանցիները ունեն կամք և հնարավորություններ բոլոր միջոցներով պաշտպանել իրենց շահերը և սա հանդիսանում է գլխավոր արդյունքը իրանցիների համար։
Այնպես որ՝ ոչ մի բան առայժմ ավարտված չէ, ավելի շուտ անցել է՝ քրոնիկ դիմակայութան փուլ»։

Աղբյուրը`   Արման Աբովյան