Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Տպավորություն է՝ ՀՀ իշխանությունը ձեռքերը լվանում է Արցախից». Ռ. Քոչարյան

528
Երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ., 11:42
«Տպավորություն է՝ ՀՀ իշխանությունը ձեռքերը լվանում է Արցախից». Ռ. Քոչարյան

«Մենք դադարել ենք լինել Արցախի անվտանգության երաշխավորը: Արցախն այսօր անորոշությունների առջև է կանգնած: ՀՀ իշխանությունները խուսափում են խոսել Արցախի մասին, չեն խոսում կարգավորման տարբերակների մասին. տպավորություն է, որ ձեռքերը լվանում են Արցախից»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը՝ հավելելով, որ Արցախի հետ կապված բոլոր հարցերը հասցեագրվում են ռուսական կողմին: «Մի քիչ ժամանակ էլ անցնի, մեր հանրությունը արդեն բոլոր հարցերը կապելու է ռուսական կողմի հետ»,- ասաց Քոչարյանը: