Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է դարձել՝ ինչպես է Սաակաշվիլին ապօրինի հատել ուկրաինա-վրացական սահմանը

713
Կիրակի, 03 հոկտեմբերի, 2021 թ., 23:00
Հայտնի է դարձել՝ ինչպես է Սաակաշվիլին ապօրինի հատել ուկրաինա-վրացական սահմանը

Լրատվամիջոցներին մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե ինչպես է Միխայիլ Սաակաշվիլին հասել Վրաստան: Ինչպես հայտնի է, Վրաստանի նախկին նախագահն ապօրինաբար հատել է ուկրաինա-վրացական սահմանն ու ձերբակալվել Թբիլիսիի ծայրամասային շրջաններից մեկում հոկտեմբերի 1-ին: CNews-ը գրում է, որ Սաակաշվիլին սահմանը հատել է բեռնատար թրեյլերով: Աղբյուրը նաև պարզել է մեքենայի վարորդի ինքնությունը՝ նա Էլգուջա Ցոմայան է, ծնունդով՝ Աբաշից: Նա երկար ժամանակ ցորեն է տեղափոխելիս եղել Վրաստանից Ուկրաինա:

Սաակաշվիլին ամբողջ ժամանակ նստած է եղել բեռնատարի օդափոխության խցիկում: Բնակարանը, որտեղ ձերբակալել են նրան, նույնպես պատկանել է Ցոմայային: Նշվում է, որ անգամ Սաակաշվիլիի մոտ հարազատները չեն իմացել նրա՝ Վրաստան վերադարձի մասին: