Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայտնի են Վրաստանում անցկացված ընտրությունների նախնական տվյալները

751
Շաբաթ, 02 հոկտեմբերի, 2021 թ., 22:28
Հայտնի են Վրաստանում անցկացված ընտրությունների նախնական տվյալները

Վրաստանում այսօր անցկացված ՏԻՄ ընտրություններում ձայների 47,6% -ով առաջատար է գործող իշխանական «Վրացական երազանք» կուսակցությունը, երկրորդ տեղում՝ 27.1% -ով՝ ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական «Իմեդի» հեռուստաընկերության exit poll- ի արդյունքները։

Մեկ այլ՝ Mtavari Archi հեռուստաընկերության exit poll- ի համաձայն «Վրացական երազանքը» կստանա ձայների 38.6% -ը, «Ազգային միացյալ շարժումը»՝ 33%, իսկ երրորդ տեղում Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունն է 7,6% ձայներով։

Նշենք, որ Վրաստանում այսօր՝ հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել, որոնք, ըստ վերլուծաբանների, հանգուցային նշանակություն կունենան երկրի հետագա քաղաքական զարգացումների համար։
Չի բացառվում, որ հաջորդ տարի երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, որոնց արդյունքները կարող են ուրվագծվել արդեն այսօրվա ՏԻՄ ընտրություններում։