Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Մակրոնը հայտնել է ֆրանսիական զորքերի կողմից ԻՊ առաջնորդի չեզոքացման մասին

826
Հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ., 15:36
Մակրոնը հայտնել է ֆրանսիական զորքերի կողմից ԻՊ առաջնորդի չեզոքացման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը թվիթերյան իր էջում գրել է, որ իր երկրի ռազմական ուժերը Մեծ Սահարայում սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ՝ Ադնան Աբու Վալիդ ալ-Սահրավիին: Նրա խոսքով, սա ևս մեկ մեծ հաջողություն է՝ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բուրկինա-Ֆասոյում ԻՊ ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել էր առնվազն 12 զինծառայող և ոստիկան: