Լեզվի կոմիտեի հորդորակը՝ օտար բառերի հայերեն համարժեքների մասին
![]() Լեզուներն արտացոլում են արդի աշխարհի զարգացումները։ Հայոց լեզուն նույնպես համալրվում է ժամանակակից բառերով: Դրանց մեջ լինում են նաև օտար բառեր, որոնք խորթ են լինում հայերեն լեզվամտածողությանը։ Հայոց լեզուն իր բառակազմական ճկունությամբ հնարավորություն է տալիս ստեղծելու դրանց համարժեքները՝ նպաստելով հայերենի արդիականացմանը։ Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտար բառերի նոր ցանկ։ Այս բառերի հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։ Գեոպոլիտիկ – աշխարհաքաղաքական գեոպոլիտիկա – աշխարհաքաղաքականություն դելեգացիա – պատվիրակություն դեմագոգիա – ամբոխահաճություն էգոցենտրիկ – եսակենտրոն էքսպորտ – արտահանում թայմեր – ժամանակաչափ թրենդ – նորաձև, նորաձևություն իդեա – գաղափար, միտք իմպորտ – ներմուծում իմիտացիա – 1. նմանակում, 2. նմանակ ինստինկտ – բնազդ կոնկուրենցիա – մրցակցություն կոնտրաստ (ընդհ., արվ.)-հակադրություն մարկետոլոգ – շուկայագետ մարկետինգ – շուկայագիտություն մեյլ – էլհասցե (էլեկտրոնային հասցե), էլփոստ մոդեռն – ժամանակակից, արդիական նեյտրալ – չեզոք նոթիֆիքեյշն – ծանուցում պլագիատ – գրագողություն պոպուլյար – 1. հանրամատչելի, 2. հանրաճանաչ ռեալ – իրական ռեադմիսիա-հետընդունում սիգնալ – ազդանշան վիտրինա – ցուցափեղկ վիքենդ/ուիքենդ – շաբաթավերջ, շաբաթ-կիրակի տարիֆ – սակագին տենդեր – մրցույթ տերիտորիա – տարածք, տարածություն |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
