«Պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից». Քրիստինե Վարդանյան
![]() ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Հայաստանն իրոք այլ հնարավորությունների երկիր է՝ հայկական Սփյուռքով ու առանց դրա։ Ամեն իմաստով մեզ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել մեր Սփյուռքի հնարավորությունները։ Մենք շռայլություն չունենք չիրացնելու աշխարհի տարբեր երկրներում՝ մեր կամքից անկախ ձևավորված համայնքների ներուժը։ Հենց այս համատեքստում է կարևորվում նաև այս օրերին Փարիզում անցկացվող Սփյուռքի խորհրդաժողովը։ Աշխարհի 15 երկրներից 150 ներկայացուցիչներ միասին քննարկում են համահայկական օրակարգի կարևոր հարցեր, լուծումներ փնտրում մեր խնդիրների համար և մտորում, թե ինչպես մեր ներուժն ծառայեցնել հանուն պետականության։ Սա մի գործառույթ է, որն ամենից լավ պետք է անի պետությունը։ Սակայն այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից, որպեսզի ցանկացած իրավիճակում մեզ հրամցնեն, թե մենակ ենք ու թույլ, և բացի իրավիճակի հետ հարմարվելուց ու բոլոր պահանջները կատարելուց՝ այլ տարբերակ չունենք։ Երբ խոսում ենք այլընտրանքների մասին, սա կարևորագույն ուղղություններից մեկն է՝ համահայկական ներուժի միավորումն ի նպաստ մեր խնդիրների լուծման, այլ ոչ թե համատարած պառակտումը, որպեսզի անելանելիության շղարշի տակ ամեն ինչ զիջենք»։ Աղբյուրը` Քրիստինե Վարդանյան |

«էնքան երես չունենաս, որ վերընտրվելու միակ շանսը թողնես թշնամիներ ստեղծելու հույսի՞ն»․ Սուրեն Սահակյան
7401:06
«Ազատ են արձակել, բայց քրեական վարույթ է հարուցվել»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
11500:33
ՀՀ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կարևորել են օտարերկրյա որդեգրման ոլորտում իրավակարգավորումների կատարելագործումը
180Երեկ, 23:30
Վաղվանից կդադարեցվի Մյասնիկյան - Նորք-Մարաշ ճանապարհի երկկողմանի երթևեկությունը
154Երեկ, 21:12
«Օրենքով գողը» խմբավորման անդամներին հարկադրել է հունիսի 7-ին ՔՊ-ին չընտրել
186Երեկ, 18:54
«Ինչո՞ւ էր 2018-ին և 2021-ին նախընտրական ծրագրում արձանագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին»․ Տիգրան Աբրահամյան
207Երեկ, 17:18
