Իլոն Մասքն ազդարարել է 2022-ին մարդանման ռոբոտի հայտնվելու մասին
![]() Tesla Inc ընկերությունը՝ ի դեմս Իլոն Մասքի, հայտարարել է 2022 թվականին սեփական մշակման Tesla Bot կոչվող նախատիպային մարդանման-ռոբոտի մոդել ստեղծելու մասին, փոխանցում է CNBC գործակալությունը: Նորույթի շնորհանդեսը տեղի է ունեցել արհեստական բանականությանը նվիրված միջոցառման ժամանակ՝ Քալիֆորնիայի Պալո-Ալտո քաղաքում, ուր գտնվում է ընկերության գլխավոր գրասենյակը: Ամերիկացի գործարարն ու SpaceX ընկերության հիմնադիրը պարզաբանել է, որ ռոբոտի հասակը կազմելու է 172 սմ, քաշը՝ 57 կգ, դեմքի փոխարեն կլինի էկրան, որտեղ կներկայացվի օգտակար տեղեկատվություն: Ռոբոտը կօգտագործի արհեստական բանականության սարքերից մի քանիսը, որոնք արդեն կիրառվում են ընկերության ավտոմեքենաներում: Օրինակ, նրա տեսողությունն ապահովելու են Tesla-ի ինքնակառավարվող մեքենաների համար նախատեսված խցիկները: Գործարարի խոսքով, ռոբոտն օգտակար կլինի նաև կենցաղում: Մարդիկ կկարողանան օգտվել «տան նոր անդամի» ծառայություններից, որը կկարողանա գնալ խանութ՝ գնումների և կատարել այլ հրահանգներ: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
