Ողբերգություն Ատլանտյան օվկիանոսում. տասնյակ ներգաղթյալ մահացել է քաղցից ու ծարավից
2098
Չորեքշաբթի, 18 օգոստոսի, 2021 թ., 00:36
![]() Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ ավելի քան 50 ապօրինի ներգաղթյալ է մահացել Ատլանտյան օվկիանոսում քաղցից ու ծարավից: Աֆրիկյան տարբեր երկրներից շուրջ 54 ներգաղթյալ փորձել է նավով հասնել Կանարյան կղզիներ: Օգոստոսի 2-ին Մարոկկոյի ափերից հեռացած նավը 1 կամ 2 օր անց տեխնիկական խնդիրների պատճառով չի կարողացել շարունակել իր ճանապարհը: Եվս մի քանի օր անց սպառվել են նավի սննդի ու ջրի պաշարները: Մարդիկ սկսել են մեկը մյուսի հետևից մահանալ: Երկուշաբթի օրը նավը հայտնաբերվել է մավրիտանական լողափին՝ Նուադիբու քաղաքի մերձակայքում: Ափամերձ պահակախմբի ծառայողները նրանում հայտնաբերել են միայն 7 ողջ մնացածի՝ 1 կնոջ և 6 տղամարդու: 47 մարդ քաղցից ու ծարավից մահացել է: Հայտնի է, որ նավում եղել են 11 կին, 43 տղամարդ, այդ թվում՝ 3 երեխա: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
