Իսրայելում տոնակատարության ժամանակ փլուզվել է սինագոգի տրիբունան
2027
Կիրակի, 16 մայիսի, 2021 թ., 21:50
![]() Իսրայելի Գիվաթ Զաև քաղաքում փլուզվել է սինագոգի տրիբունան, որի վրա եղել են մեծ թվով մարդիկ: Ըստ լրատվամիջոցների, տուժել է ավելի քան 60 մարդ: Ըստ KAH հեռուստաընկերության, կա առնվազն մեկ զոհ: Դեպքի վայր են ուղարկվել 2 ուղղաթիռ, 25 ռեանիմոբիլ, 65 շտապօգնության մեքենա: Տրիբունան փլվել է հրեական Շավութ տոնակատարության մեկնարկից անմիջապես հետո: Վերջին մեկ ամսում սա արդեն երկրորդ արտակարգ պատահարն է Իսրայելում, որ տեղի է ունեցել կրոնական արարողության ժամանակ: Այսպես, ապրիլի 30-ի գիշերը Լագ բա-Օմար տոնակատարության ժամանակ Մերոն քաղաքում կրկին քանդվել են տրիբունաները, ինչի հետևանքով զոհվել է 44 մարդ, տուժել 150-ը: |

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12
