Երևանում ծառ կտրողների ինքնությունը հայտնի է. նրանցից մեկը հարվածել էր ոստիկանություն ահազանգած կնոջը
![]() Մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում: Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգով նշված հասցե մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձինք կանաչապատ տարածքում ապօրինի հատել են 4 թեղի, իսկ երբ տարածքի բնակչուհիներից մեկը նախատել էր, ծառ հատողներից մեկը մոտենալով նրան՝ խփել էր ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք և վնասել էր կնոջ բջջային հեռախոսը: Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարգարյան փողոցի 26 և 34 տարեկան երկու բնակիչ, նշված վայրում վագոն-տնակ տեղադրելու նպատակով, էլեկտրական սղոցով ապօրինի հատել են 4 թեղի, իսկ դիտողություն արած բնակչուհու ձեռքին խփել և հեռախոսը վնասել էր 34-ամյա տղամարդը: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
