Մարսի վրա առաջին անգամ ուղղաթիռ է վեր բարձրացել
![]() Ingenuity անօդաչու թռչող սարքն իրականացրել է առաջին փորձնական թռիչքը Մարսի վրա՝ դառնալով առաջին սարքը, որ թռիչք է կատարել այլ մոլորակում: Ingenuity-ն կարմիր մոլորակի մակերևույթից վեր է բարձրացել շուրջ 3 մետր և օդում մնացել 30 վայրկյան, ինչից հետո հաջողությամբ վայրէջք է կատարել: Ուղղաթիռը Երկիր է փոխանցել իր տեսախցիկով արված լուսանկարներն, ինչպես նաև տվյալներ Perseverance մարսագնացից, որի հետ էլ նա «ժամանել է» Մարս: Մարսագնացով բեռնված հրթիռը թողարկվել է 2020 թվականի հուլիսին Կանավերալ հրվանդանի տիեզերական կենտրոնից: 2021-ի փետրվարին ամերիկյան մարսագնացը վայրէջք է կատարել Մարսի վրա Էզերո խառնարանում: Ավելի վաղ արբանյակային լուսանկարների շնորհիվ այդ տարածքում հայտնաբերվել էր գետի դելտա, որը թափվել է մեծ լիճ: Գիտնականները կարծում են, որ խառնարանում կարող են պահպանված լինել կյանքի հետքեր: |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
44508.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
43408.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
21306.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
44502.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
44301.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
22121.10.2026, 22:30
