«Ի՞նչ է սպասվում վարկ վերցրած քաղաքացիներին». Վահե Էնֆիաջյան
![]() ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք վարկերի տակ գտնվող քաղաքացիների մասին բազմիցս խոսել ենք։ Օրեր առաջ խնդրին կրկին անդրադարձավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ շեշտելով, որ խնդիրը դուրս է գալիս վերահսկողությունից։ Այս պահին մեր երկրում կա 650 հազար ընտանիք և 1 միլիոն 700 հազար վարկառու։ Այսինքն՝ ընտանիքներ կան, որոնք 2-3 բանկերում վարկեր ունեն։ Հաշվի առնելով բանկերի կողմից կիրառվող տոկոսադրույքները, որոնք համահունչ չեն քաղաքացիների անգամ միջին եկամուտների հետ, ապա դժվար չէ պատկերացնել, թե վարկ վերցրած ընտանիքներին ինչպիսի դաժան ընթացակարգ է սպասվում, եթե չկարողանան ճիշտ ժամանակին մարել ճարահատյալ վերցված վարկերը՝ գործազրկությունից մինչև ունեզրկում։ Այս խնդիրն ունակ է հիմնովին ջախջախել երկրի մանր ու միջին բիզնեսը։ Մեր երկրի տնտեսական կայունության հիմքը պետք է դառնա հենց փոքր ու միջին բիզնեսը (ինչպես բոլոր զարգացած կամ զարգացող երկրներում): Թվում է, թե խնդիրը երկար ժամանակ է կա, ու ադապտացվել ենք, սակայն տնտեսագիտությունն ունի իր կանոնները, որի հետևանքները կարող են անչափ ցավոտ լինել ժողովրդի համար։ Ժամանակակից երկրների բազում օրինակներ կան (Վիետնամ, Սինգապուր, Մալազիա), թե ինչպես է հնարավոր պրոֆեսիոնալ թիմով վերլուծել, գրագետ կանխատեսումներ անել ու տնտեսությունը դուրս բերել ճահճից, իսկ հետո բնական է զարգացնել ու հզորացնել պետությունը»։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
