Լոռու մարզում անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակման հնարավորություն ստանալ. ՀԲՃ
![]() «Հայկական բնապահպանական ճակատ»-ը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել. «Լոռու մարզում գտնվող մի հսկայական անտառապատ տարածքում հերթական անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ: Ընկերության անունը «ԼՈՒՍԱՋՈՒՐ ՎԵՆՉՐԶ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ է, որը գրանցված է Հայաստանում և պատկանում է Չեխիայում գրանցված «ՄԻՆԵՐԱԼ ՎԵՆՉՐԶ ԻՆՎԵՍՏ» ընկերությանը։ Իրական սեփականատերերի մասին տեղեկություն չկա: Վաղը՝ ապրիլի 16-ին, արդեն հանրային քննարկումներ են նշանակված, չնայած հանրությունը նույնիսկ պատշաճ չի իրազեկվել: Լոռեցիները պետք է ասեն իրենց խոսքն ու ցույց տան գործը։ Հանրային լսումները նշանակված են ապրիլի 16-ին՝ ժամը 9։00-ին, Մարգահովիտի գյուղապետարանում, ժամը 11։00-ին՝ Վահագնաձորում, ժամը 12։30-ին՝ Վահագնիում, ժամը 14։00-ին՝ Դեբեդում, ժամը 15։30-ին՝ Եղեգնուտում: Ինչպես ցույց է տվել փորձը, եղած իրավական դաշտի պայմաններում ամենաարդյունավետ տարբերակը հանրային լսումների անցկացումը չթույլատրելն է: Սրա փայլուն օրինակը 2017թ. Արդվի գյուղի պայքարն էր ոսկու հանքի հետախուզման ծրագրի դեմ»: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
