«Կան դեպքեր, երբ ամբողջությամբ է կեղծվում մթերքը». ՏՄՊՊՀ նախագահ
![]() «Կաթնամթերթի շուկայում հնարավոր անբարեխիղճ մրցակցությունը կանխարգելելու և բացառելու համար միջոցառումներ ենք սկսել»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: «Խնդիրն այն է, որ կաթ և բուսական յուղ պարունակող մթերքները պետք է իրարից հստակ տարանջատում ունենան, և այն տվյալները, որոնք զետեղված են ապրանքի վրա, պետք է համապատասխանեն իրականությանը, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն»,- ասել է Գ. Գևորգյանը՝ տեղեկացնելով, որ դեռևս երկու տարի առաջ են տնտեսվարողներին հորդորել իրավախախտումներից զերծ մնալ: «Ասացինք, որ հանձնաժողովը մեղմ մոտեցում է ցուցաբերելու, կոշտ պատասխանատվության միջոցներ չի կիրառելու և համագործակցության դաշտում փորձենք կարգավորել այս խնդիրը, սակայն ստուգումների արդյունքում իրավախատումներ հայտնաբերվեցին: Իհարկե, դրանք ավելի քիչ էին, քան նախորդ ստուգումների ժամանակ, սակայն այսօր չենք կարող ասել, որ դաշտն ամբողջությամբ զերծ է իրավախախտումներից»: Պաշտոնյայի խոսքով՝ կան դեպքեր, երբ ամբողջությամբ է կեղծվում մթերքը՝ մակնշվում է թթվասեր, սակայն բուսական յուղ պարունակող մթերք, կաթնաշոռ կամ մեկ այլ բան է լինում: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
