Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել. ավելի քան 25 տուժած կա
1621
Շաբաթ, 10 ապրիլի, 2021 թ., 19:36
![]() Թուրքիայում ավտովթարի հետևանքով ռուս զբոսաշրջիկ է մահացել, 26 տուժած կա։ Տեղեկությունը «ՏԱՍՍ»-ին է հայտնել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։ «ՃՏՊ-ն տեղի է ունեցել ապրիլի 10–ի առավոտյան՝ ժամը 9:30-ի սահմանում, Քոնյա-Աքսարայ ճանապարհին»,- ասել է նա։ Վթարի է ենթարկվել 32 ռուսաստանցի զբոսաշրջիկներին Կապադովկիա փոխադրող ավտոբուսը։ Նախնական տվյալներով՝ ճանապարհը սառցակալած է եղել, և ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան։ «Ցավոք, թուրքական իշխանությունները հաստատել են ռուս զբոսաշրջիկներից մեկի մահը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Տուժածներին մոտակա հիվանդանոցներ են տեղափոխել, նրանց շտապ բուժօգնություն են ցուցաբերում: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
