Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մարդկանց հույս եք տալիս, կանչում Բաղրամյան ու զրկում իրենց օրվա հացից». Վահան Հովհաննիսյան

521
Շաբաթ, 06 մարտի, 2021 թ., 20:55
«Մարդկանց հույս եք տալիս, կանչում Բաղրամյան ու զրկում իրենց օրվա հացից». Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոչ բոլոր ընկերներիս, ծանոթներիս, հարազատներիս. այլևս երբեք չգնաք Բաղրամյան պողոտա:
Բաղրամյան պողոտայում կան քաղաքական գործիչներ, որոնց խորապես հարգում եմ, բայց նրանք բոլորը մոռացել են մի կարևոր երևույթի մասին: Ամեն օր, գիշեր թե ցերեկ, ազգին կոչ եք անում գալ Բաղրամյան պողոտա, միանալ Ձեր հավաքներին, երթերին ու միտինգներին: Շատերը անսալով Ձեր կոչին, անձնապես ճանաչելով ու հարգելով Ձեզ, իսկ շատերը՝ որպես անձնական դրդապատճառ ունենալով անհուն ատելությունը նիկոլի նկատմամբ եկել են Ձեր հավաքներին, ու....: Ու, ստացվել է այն, ինչ այսօր մի տաքսիստ ինձ պատմեց: Դստերը պետական պաշտոնից ազատել են Ձեր հավաքներին մասնակցելու համար: Սա չեմ գրում նրա համար, որ նիկոլը չպետք է հեռանա: Սա գրում եմ նրա համար, որ մարդկանց հույս եք տալիս, կանչում Բաղրամյան պողոտա ու զրկում իրենց օրվա հացից: Դուք պատասխանատու եք այն անձանց առջև, ում բերում եք Ձեր հավաքներին, նրանք իրականում հերոսներ են, որ անտեսելով իրենց անձի ու ընտանիքի գլխին կախված բոլոր հնարավոր հարձակումները, գալիս են Բաղրամյան պողոտա: ՈՒ ինչ եք Դուք տալիս այդ մարդկանց: Հավաք, միտինգ, երթ, բարի գիշեր, մինչև մյուս հավաք: Սա է Ձեր մարտավարությունը, սա է Ձեր գործելաոճը: ՈՒ Դուք զարմանում եք, թե ինչու մարդիկ չեն գալիս Բաղրամյան պողոտա: Ո՞րն է իշխանափոխությանն ուղղված Ձեր միակ ձեռքբերումը, Բաղրամյան պողոտա փակե՞լը: ՈՒ վե՞րջ, սա՞ է Ձեր մարտավարությունը; Դուք գոնե մի անգամ ասե՞լ եք ժողովրդին մենք ու՞ր ենք գնում դեպի արևմուտք թե դեպի Ռուսաստան, ո՞րն է մեր ազգային հայեցակարգը՝ պատերազմը, թե խաղաղությունը, Դուք դե՞մ եք թե կողմ նոյեմբերի 9-ի հայտարարությանը: ՈՒ չտալով այս հարցերի պատասխանը Դուք մարդկանց տանում եք Ձեր հավաքներին ու զրկում աշխատանքից, դնում իշխանական քարոզչամեքենայի գրոհների տակ: Դուք այսօր անգամ չգիտեք գնում եք արտահերթ ընտրությունների, թե ոչ:
ՈՒ հիմա տեսեք, թե ինչ եմ ասում, եթե հստակ չառաջարկեք իշխանափոխության Ձեր ծրագիրը, այլևս երբեք, լսում եք՝ երբեք չպահանջեք ժողովրդից գալ Բաղրամյան պողոտա:
Նիկոլը պետք է հեռանա, բայց Դուք չունեք նրան հեռացնելու ներուժ ու դուխ, այո՛, հենց ԴՈՒԽ»: