Մարտունու վարելահողերի 15 հազար հեկտարից ավելին մնացել է հակառակորդի վերահսկողության ներքո
Արցախի Մարտունու շրջանի գյուղատնտեսության ոլորտն ունի մեծ կորուստներ: Այս մասին, Մարտունու «Ամարաս» պաշտոնաթերթի փոխանցմամբ, տեղեկացնում է շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժինը՝ նշելով, որ պատերազմից հետո Մարտունու վերահսկողությունից դուրս են մնացել զգալի չափով վարելահողեր, այգիներ, դաշտեր: «Մինչ պատերազմական գործողությունների սկսվելը, շրջանի առկա 27133.1հա վարելահողերից մշակության տակ էր դրված և օգտագործվում էր 22015հա: 5118.1հա տարբեր պատճառներով չէր օգտագործվում: Հիմնականում չէին օգտագործվում գյուղամերձ տարածքները, որի պատճառն էր անասունների բարձիթողի վիճակը, ինչի արդյունքում զգալի մեծ վնաս էին հասցվում ցանքատարածքներին, գյուղտեխնիկայի և դաշտամիջյան ճանապարհների բացակայությունը, հողերի թեքությունները: Այսօրվա դրությամբ հակառակորդի վերահսկողության տակ է գտնվում 15792.1հա, որից՝ 8603.8հա վարելահող, 7188.3հա ՊՊՖ, մշակված՝ 6418.48հա, պարարտացված՝ 795հա, կատարված ցանքս՝ 250հա: Այգիներից՝ խաղողայգի՝ 308.29, բերքահավաք չի իրականացվել 111.75հա տարածքում, նռան այգի՝ 230հա, բերքահավաք չի իրականացվել 118հա տարածքում, պտղատու այգի՝ 62.27հա, բերքահավաք չի իրականացվել 39.94հա տարածքում: «Մարտունու անասնաբուժական սպասարկման կայան» ՓԲԸ տնօրեն Նվեր Սաֆարյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ունեցել ենք նաև անասնագլխաքանակի լուրջ կորուստներ»,- փոխանցում է պաշտոնաթերթը: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48