Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Արա Սաղաթելյանն այսուհետ կարող է հանդիպել կնոջ ու երեխայի հետ․ արգելանքը հանվել է

429
Երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ., 21:30
Արա Սաղաթելյանն այսուհետ կարող է հանդիպել կնոջ ու երեխայի հետ․ արգելանքը հանվել է

ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք դնելու մասին քննիչի որոշումը փոխվել է. նա արդեն կարող է կնոջ ու երեխայի հետ կապ հաստատել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։

«Այսուհետ ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել նրան։ Տեսակցությունն ու հեռախոսային խոսակցությունը կնոջ ու երեխայի հետ վերականգնվել է»,- ասել է փաստաբանը։