Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

«Ադրբեջանը, ցավոք, երկարաժամկետ կտրվածքով շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել». Տ. Աբրահամյան

1038
Երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ., 10:30
«Ադրբեջանը, ցավոք, երկարաժամկետ կտրվածքով շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել». Տ. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իլհամ Ալիևն իր վերջին ճեպազրույցում օգտագործեց «Իսկանդեր»-ի շուրջ Հայաստանի իշխանության վտանգավոր հայտարարությունը և որոշակի ուղերձներ հղեց ռուսական կողմին։
Դրանցից մեկը, թերևս, այն էր, որ մի կողմից Ալիևը գովաբանեց համալիրը, մյուս կողմից՝ իր նեղվածությունն արտահայտեց Հայաստանին ՌԴ-ից հատկացվող ռազմական աջակցության վերաբերյալ, իսկ վերջում նշեց, որ առաջիկայում լրացնելու/համալրելու են իրենց սպառազինությունը։
Շանտաժի, նեղվածության արտահայտման հիմնական նպատակը համեմատաբար էժան սպառազինության ստացման ակնկալիքն է ՌԴ-ից, և ինչու չէ, Հայաստանին վաճառվող զինտեխնիայի մասով որոշակի ճնշումների գործադրումը։ Ադրբեջանը կփորձի թեման օգտագործել՝ ՌԴ-ից ստանալու նաև այնպիսի սպառազինություն, որոնց առ այս պահը ստանալ չի հաջողվել։
Ադրբեջանը, ցավոք, երկարաժամկետ կտրվածքով շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել, ինչին նպաստում է ոչ միայն պատերազմի արդյունքում ստեղծված իրողությունները, այլ հետպատերազմյան փուլում ՀՀ իշխանությյունների վտանգավոր վարքագիծը»։