Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ». Գևորգ Սիմոնյան

1007
Շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ., 16:40
«Դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ». Գևորգ Սիմոնյան

ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը գրել է. «Վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ:
Մասնավորապես ազատ ստացիոնար մահճակալների թիվը դինամիկ նվազում է: Այսպես՝ 26.02 դրությամբ ունեցել ենք 630 հոսպիտալացված բուժառու, իսկ արդեն 27.02 դրությամբ այդ թիվը 674 է (~ 7%):
Այսպիսով՝ անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային բժշկական կենտրոններ: Հիշեցնեմ, որ ավելի վաղ հիվանդացության անկման ֆոնին շուրջ երեք տասնյակ կորոնավիրուսային ԲԿ-ներ կոնսերվացվել կամ վերապրոֆիլավորվել էին՝ գործող մնալով ընդամենը երկուսը»: