Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Նախկինն էլ, ներկան էլ իրար արժեն». Սմբատ Գոգյան

389
Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 00:55
«Նախկինն էլ, ներկան էլ իրար արժեն». Սմբատ Գոգյան

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահավոր ենք բևեռացված, ահավոր։ Երկնքում այսպիսի «բևեռացումը» բերում է պայթյունի ու կայծակի։
Միջին կարծիքը չի հանդուրժվում։ Որ ասում ես նախկինն էլ, ներկան էլ իրար արժեն, մի մասը բզկտում է ներկային քննադատելու, մի մասն էլ ներկային պաշտպանելու համար։ Իսկ իրականում դու չես մեղադրել, այլ միայն նկարագրել ես իրականությունը։
Ու քեզանից պահանջում են լուծումներ, մինչդեռ երբեք չես ասել, որ լուծում կտաս ու ինքդ էլ չես պատկերացնում լուծման տարբերակ»։