Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 07 մարտի, 2021 թ.

«Մեկ տարում ձկնորսական նավակների թիվը Սևանի ափին կրկնապատկվել է». բնապահպան

1477
Հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ., 00:25
«Մեկ տարում ձկնորսական նավակների թիվը Սևանի ափին կրկնապատկվել է». բնապահպան

Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ ոչխարը սարն անցավ...
Սևանա լճում 2020թ-ի ձկնորսության պիլոտային (այսպես կոչված փորձնական) ծրագրի անվան տակ արդյունագործական ձկնորսությունը լուրջ ծավաների է հասել: Արբանյակային պատկերների համադրությամբ վեր հանեցի 2019թ-ի և 2020թ-ի նոյեմբեր ամսվա դրությամբ ձկնորսական նավակների քանակական տարբերությունը: Փաստացի դրանց քանակությունը ավելացել էր մոտ երկու անգամ:
Որոշ տեղամասերի նկարները տեղադրում եմ»: