Սիցիլիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում է գրանցվել
4262
Չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ., 14:00
![]() Փետրվարի 16-ին՝ Իտալիայի Սիցիլիա կղզում, արթնացել է Էթնա հրաբուխը։ Կատանիայի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ հրաբխի ժայթքման պատճառով: Այս մասին հայտնել է ANSA գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ ժայթքումն ուղեկցվել է հրաբխային մոխրի արտանետմամբ և լավայի հոսքով: Հրաբխային ակտիվության բարձրացումը գրանցվել է երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի կողմից՝ տեղական ժամանակով ժամը 16:10-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է 2900-3000 մետր խորության վրա: Մոխիրը բարձրացել է ավելի քան 1 կմ բարձրության վրա և մեծ ամպ կազմել։ Ժայռի մասերը փլվել են 4 գյուղերի շենքերի վրա։ Տուժածների մասին տվյալներ չկան։ Ընդգծենք, որ Էթնան մոլորակի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է։ 1950-ից այն ժայթքել է մի քանի տասնյակ անգամ։ |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
