«Նախագծի ընդունումը հնարավորություն կտա կոնկրետ չափանիշների հիման վրա գույքագրել չօգտագործվող գյուղատնտեսական հողերը». Արման Խոջոյան
![]() ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները: «Ներկայումս ՀՀ գրեթե բոլոր մարզերում առկա են գյուղատնտեսական նշանակության հողերի չմշակման, ոչ նպատակային և անարդյունավետ օգտագործման բազմաթիվ դեպքեր»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ նշելով, որ, սակայն ոչ մի իրավական ակտով սահմանված չեն գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը, որն էլ իր հերթին, ըստ փոխնախարարի, խոչընդոտ է հանդիսանում չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավելու համար արդյունավետ քաղաքականություն մշակելու հարցում: «Սույն նախագծի և դրանից բխող կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա կոնկրետ չափանիշների հիման վրա գույքագրել չօգտագործվող հողերը, չօգտագործման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները բացահայտել և փաստահեն տվյալների հիման վրա վարել գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործման քաղաքականություն և խթանել ներդրումային գործունեությունը»,- հավելեց Խոջոյանը: Մանրամասները՝ տեսանյութում |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
