207 ոչխար հոշոտած շների ոհմակը հիմա էլ ձի է հոշոտել. պատկան մարմինները քայլեր չեն ձեռնարկում
![]() Երևանի ծայրամասային Հաղթանակ թաղամասում թափառող շների գազազած ոհմակը, որն օրեր առաջ մի ընտանիքի պատկանող 207 ոչխարն էր հոշոտել, այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում նույն ընտանիքին պատկանող ձիու վրա է հարձակվել։ «Կենդանին ցավերի մեջ կանգնած է, բայց հաստատ կսատկի։ Անմիջապես զանգել եմ ոստիկանություն, թաղապետարան։ Հորդորեցին դիմել քաղաքապետարան։ Զանգեցի Թափառող շների վնասազերծման ՀՈԱԿ-ի տնօրենին, ասում է՝ իմ գործի շրջանակներում կատարում եմ այն, ինչ կարող եմ, մենք պարտավորված չենք հեռացնել շներին տարածքից։ Եթե չեն կարողանում վերահսկել, ես կսատկացնեմ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Սամվել Քոչարյանը՝ դեպքից տուժած քաղաքացին։ Հիշեցնենք, որ թափառող շների ոհմակը գոմում հոշոտել էր Սամվել Քոչարյանի ընտանիքին պատկանող 207 գլուխ ոչխար՝ պատճառելով 10 միլիոն դրամի նյութական վնաս։ Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 19-ին։ Տնտեսվարողը տեղեկացրել է ոստիկանությանը, զանգահարել արտակարգ իրավիճակների նախարարություն, Երևանի քաղաքապետարան, նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով։ Մինչ օրս պատկան մարմիններից որեւէ արձագանք չկա։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: ![]() ![]() |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48


