ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
![]() Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար, իսկ ռուսական կողմում կա 760 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ |
«Իրական իրավիճակը Սյունիքում». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
2703:10«Հայաստանի գերագոյն շահերը պէտք է ամէն բանէ վեր մնան». Արամ Ա կաթողիկոս
10001:00«Նախկինն էլ, ներկան էլ իրար արժեն». Սմբատ Գոգյան
9300:55«Զինվորականները չպետք է խառնվեն ներքին քաղաքականությանը». ԱՄՆ Պետդեպ
16700:50Երևանի երկնքում հայտնված կործանիչները ռուսաստանյան էին. Փաստերի ստուգման հարթակ (տեսանյութ)
12300:40Սի Ցզինպինը հայտարարել Է Չինաստանում աղքատության նկատմամբ «լիակատար հաղթանակի» մասին
21600:20