Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կարսում պատրաստվում են թուրք-ադրբեջանական զորավարժություններին

1539
Ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ., 22:35
Կարսում պատրաստվում են թուրք-ադրբեջանական զորավարժություններին

Կարս քաղաքում շարունակվում են ադրբեջանա-թուրքական՝ «Ձմեռային զորավարժություններ-2021» զորավարժության նախապատրաստական աշխատանքները: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն, տարածք են տեղափոխվել զրահամեքենաներ, տանկեր և ինքնագնաց հրետանային կայանքներ, որոնք կգործարկվեն զորավարժությունների ժամանակ:

Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարս քաղաքում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականները։ Վարժանքների ընթացքում նախատեսվում են նոր սպառազինության փորձարկումներ։