Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ջո Բայդենին

1054
Ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ., 12:45
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ջո Բայդենին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:

Հայաստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ առաջիկա տարիներին անելու եք հնարավորը՝ հետագա առաջընթաց և տպավորիչ ձեռքբերումներ ապահովելու Ձեր երկրի համար:

Ակնկալում եմ, որ մեր համագործակցությունը հնարավորություն կընձեռի առաջ մղել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները և կնպաստի տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանն ու կայունությանը:

Ձեզ և Ձեր վարչակազմին մաղթում եմ ամենայն հաջողություն»:

Նախագահ Սարգսյանն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ շնորհավորել է նաև Քամալա Հարիսին և հետագա հաջողություններ մաղթել:

Տեսանյութը՝ 17.02.2019թ․ Մյունխեն