Արա Այվազյանը և Ստեֆ Բլոկը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում
![]() Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց ունեցավ Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծվեց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը նոր տիպի կորոնավիրուսի պայքարի շրջանակներում հայ ժողովրդին ցուցաբերված աջակցության և համերաշխության համար: Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը։ Նախարար Այվազյանը ներկայացրեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համակարծիք էին հումանիտար հարցերում միջազգային կազմակերպությունների տեղում անխափան ներգրավվածության անհրաժեշտության շուրջ: Նախարար Այվազյանը որպես ներկա փուլի առաջնահերթություն առանձնացրեց հումանիտար հարցեր՝ առանձնահատուկ ընդգծելով ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման խնդրի լուծումը։ Նախարարներ Այվազյանը և Բլոկը կարևորեցին ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: |
Եվրոխորհրդարանի պատգամավորները ԵՄ Բարձր հանձնակատարից հարցնում են հայ գերիներին վերադարձնելու հստակ քայլերի մասին
60Երեկ, 23:30«Խոսքերը երբևէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ՝ ձեր որդիների փոխարեն». ԱԺ նախագահ
248Երեկ, 16:05«Մեր պատմության ընթացքը ցույց է տվել, թե ինչքա՛ ն ուժեղ է հայ կինը». Արմեն Սարգսյան
525Երեկ, 11:40«Ձեր շնորհիվ են նաև պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, ամուր հայկական ընտանիքը». Փաշինյանի ուղերձը
578Երեկ, 11:05Արցախի հարավային թևում նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են. ԱԻՊԾ
591Երեկ, 10:25ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է տարածել
43907.03.2021, 23:45