«Նոյեմբերի 9-ի գիշերը նախատեսված էր վարչապետի սպանությունը». Լևոն Շիրինյան
![]() «Ամենավտանգավոր վիճակն անցել ենք՝ պատերազմ, պարտություն, հոգեկան տվայտանքներ, Հայաստանի «բուրբոնների» ապստամբություն. իրականում դա ապստամբություն էր, խռովություն՝ «17+1» եմ ես համարում այս կորպորացիան»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ին Կառավարության մոտ տեղի ունեցածը իշխանությունը զավթելու փորձ էր. «Կարծում եմ, որ նախատեսված էր վարչապետի սպանությունը»,- ասել է նա: Քաղաքագետի դիտարկմամբ՝ եթե դա տեղի ունենար, ապա կլիներ այն, ինչի վրա հիմա չարչարվում են, այսինքն, Հայաստանում ռևանշիզմի հաղթանակ տեղի կունենար. «Քաղաքական գործընթացները երկրաշարժի նման կուտակումներ, պայթյուններ են: Հուսանք, որ Մինսկի խմբի համանախագահները իրենց դիրքորոշումից հեռու չեն կանգնի, և մենք կպարզնեք, թե ինչու, երբ ԱՄՆ-ում նախընտրական պայքար էր ընթանում, ռուս-թուրքական դաշինքը որոշեց Արցախի հարցը շատ արագ լուծել, և թե ինչու մենք խոշոր հաշվով չպարտվեցինք՝ ճակատամարտում պարտվեցինք, բայց պատերազմում՝ ոչ, քանի որ մեր ժողովրդի հայրենասեր, հայրենատենչ հատվածը աննահանջ կանգնեց»,- նշել է քաղաքագետը: |
Փետրվարի 25-ի հանրահավաքների մասնակիցների թիվը․ ԻՔՄ (լուսանկար, տեսանյութ)
10802:25«Այդ ժամանակ այլևս սևեր ու սպիտակներ չեն լինի, բայց վախենում եմ այդ աղետալի օրվանից»․ Ն․ Հոխիկյան
11902:05«Դրանով ոչ միայն ձեր «չսիրած» գեներալներին եք վնասում, այլ նաև ՀՀ ամբողջ զինված ուժերին»․ Է․ Մարուքյան
11601:55«Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար»․ ամերիկացի գեներալ
26801:10Բաղրամյան պողոտան այս պահին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
15200:45«30 տարվա հաշիվը գցել են Նիկոլ Փաշինյանի վրա և թռել այս պատմությունից»․ Ալեն Սիմոնյան
178Երեկ, 23:45