Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ինչո՞ւ չեք պատասխանում Ալիևի վիրավորանքներին». ԲՀԿ-ական պատգամավորը՝ Փաշինյանին

238
Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 18:35
«Ինչո՞ւ չեք պատասխանում Ալիևի վիրավորանքներին». ԲՀԿ-ական պատգամավորը՝ Փաշինյանին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Վարդանյանն այսօր հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանից. «Ինչո՞ւ չեք պատասխանում Ալիևի վիրավորանքներին»:

«Կա մի ոսկե կանոն, երբ որևէ իրավիճակում տեղի է ունենում պատանդառություն և որևէ տեղ դու ունես պատանդ և պատանդ առած անձը կամ կողմն ինչ-որ բան է արտահայտում, առաջին ռեակցիան հետևյալն է՝ պետք է էնպիսի վարքագիծ դրսևորել, որ քո պատանդների անվտանգությունը կասկածի տակ չդրվի: Այսօր մենք անձնական հարց չենք քննարկում, շատ կարևոր է, որ մենք վերադարձից առաջ կարողանանք ապահովել մեր գերիների անվտանգությունը այնքանով ինչքանով հնարավոր է»,- ասաց Փաշինյանը: