Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Լավրովն էկզոտիկ է համարել Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու առաջարկը

985
Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 14:40
Լավրովն էկզոտիկ է համարել Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու առաջարկը

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին, որևէ գաղտնի հավելված չի պարունակում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Գաղտնի հավելվածներ չկան։ Եվ ես չեմ տեսնում, թե որ թեմաները կարող են գաղտնիքների առարկա լինել»:
Նա էկզոտիկ է համարել Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու առաջարկը։ «Հասկանում եմ, Ղարաբաղի անկախությունը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության, սակայն մենք նման մտքեր անգամ չունենք»,- հավելել է նախարարը։ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը կշարունակի օգնել Հայաստանին և Ադրբեջանին այնպիսի լուծում գտնել, որը տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն կապահովի: