Ուկրաինական նավը խորտակվել է Թուրքիայի ափերի մոտ. կան զոհեր
5164
Կիրակի, 17 հունվարի, 2021 թ., 19:15
![]() Թուրքիայի ափերի մոտ՝ Սև ծովում, Ինկումու շրջանում խորտակվել է ուկրաինական Arvin բեռնանավը, ինչի հետևանքով անձնակազմի 4 անդամ է զոհվել: Այս մասին հաղորդում է RIA-ն՝ տեղեկացնելով, որ ավելի վաղ թյուր տեղեկատվություն էր տարածվել, թե նավը ռուսական է: Ընդհանուր առմամբ, նավում եղել է 12 մարդ, 10-ը՝ ուկրաինացի, 2-ը՝ ռուս: Հաջողվել է փրկել 6-ին: Այժմ եղանակային վատ պայմանները, ինչի հետևանքով էլ խորտակվել է նավը, ստիպել են ընդհատել որոնողափրկարարական աշխատանքները: 2 նավաստու ճակատագիրն անհայտ է: Նավը ճանապարհորդելիս է եղել Պալաուի դրոշի տակ, դրա սեփականատերը Arvin Shipping LTD-ն է (Բելիզ), իսկ օպերատորը՝ Tesoro Marine LLC-ն (Ուկրաինա): Ռուսական գրանցումից այն հանվել է 1997-ին: Ուկրաինայի ԱԳՆ-ն արդեն հաստատել է, որ նավի վրա եղել է 10 ուկրաինացի: |

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
20225.09.2026, 21:42
Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
44025.09.2026, 13:00
Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել (տեսանյութ)
34825.09.2026, 11:49
Ղազախստանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի
45825.09.2026, 11:24
Ուկրաինան հարվածել է Պերմի նավթավերամշակման գործարանին (լուսանկար)
27525.09.2026, 10:36
Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
19125.09.2026, 10:24

