Թրամփի աջակիցները ներխուժեցին Կապիտոլիումի շենք, կան վիրավորներ
![]() ԱՄՆ-ում Թրամփի աջակիցները ներխուժել են մայրաքաղաք Վաշինգթոնում գտնվող Կապիտոլիումի շենք ու շրջապատել սենատի դահլիճը: Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Ջեյմս Լենքֆորդը: «Ցուցարարները մեզ խնդրել են մնալ ներսում»,- հավելել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապիտոլիումի մոտակայքում բախումներ են տեղի ունենում գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ոստիկանության ներկայացուցիչների միջև: Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ, կան վիրավորներ: Հայտնի է, որ ԱՄՆ սենատը դադարեցրել է քննարկումը: Այսօր Կոնգրեսը պետք է հաստատեր նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն շուրջ 60 սենատորներ հանդես են եկել Արիզոնա նահանգում ընտրիչների կատարած քվեարկության արդյունքները հաստատելու դեմ։ Դրանից հետո ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը դադարեցրել է նիստը՝ հայտարարելով, որ կլինի լրացուցիչ քննարկում։ Նշենք, որ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ գործող նախագահը հրաժարվում է ճանաչել ընտրություններում իր պարտությունը և պահանջում է անվավեր ճանաչել կայացած ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ նախագահ է ընտրվել Ջո Բայդենը։ |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
