Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Ղազախստանին

5445
Ուրբաթ, 01 հունվարի, 2021 թ., 16:15
ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Ղազախստանին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նախագահությունը այսօրվանից Բելառուսից անցնում է Ղազախստանին: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Դեռևս դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հիմնական առաջնահերթությունները կլինեն միության մասին պայմանագրի լիարժեք իրագործումը, խոչընդոտների վերացումը, փոխշահավետ կոոպերատիվ և միջազգային համագործակցության զարգացումը։