Բաղդադում հրթիռակոծվել է ԱՄՆ դեսպանատունը
3923
Երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ., 11:25
![]() Առնվազն 3 հրթիռ է արձակվել Իրաքի «կանաչ գոտում» գտնվող ԱՄՆ դեսպանատան վրա, հաղորդում է Al-Arabiya-ն: Անվտանգության ծառայությունների աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ դեսպանատան հակահրթիռային պաշտպանության համակարգերը փորձել են կանխել հրթիռները և դրանք ընկել են կանաչ գոտու տարածքում: Հրթիռներից վնասվել են շենքերն ու մեքենաները. տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չկա։ «Ինչպես արդեն բազմիցս ասել ենք, դիվանագիտական օբյեկտների վրա նման հարձակումները միջազգային իրավունքի խախտում են և ուղղակի ոտնձգություն Իրաքի կառավարության ինքնիշխանության նկատմամբ։ Մենք կոչ ենք անում Իրաքի քաղաքական և կառավարական առաջնորդներին միջոցներ ձեռնարկել նման հարձակումները կանխելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
