Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարին

1125
Հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ., 14:45
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ: Այս մասին հայտնել Է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: