«Իմ անձնական պատրաստակամությունն եմ հայտնում փոխանակվել յուրաքանչյուր մեր ռազմագերու հետ». Վիլեն Գաբրիելյան
«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարև Ձեզ ընկերներ, եկել եմ ասեմ, որ այս ասածից համար ներողություն եմ խնդրում բոլորից, սկսած իմ մամայից և Շվեյցարիայում բնակվող իմ որդուց, վերջացած իմ գաղափարական, և ոչ միայն գաղափարական ընկերներով: Ասեմ նաև, հասկանում եմ, որ սա փիառ կարող է դիտարկվել, և ոչ միայն փիառ այլ նաև ինչ-որ չափով հակառակվել ինչ-որ բաների: Ըստ երևույթի մեր հասարակության ներկայիս վիճակում ընկալելի է դա, բայց, եթե այս տարիներին մի փոքր հարգանքի արժանացել եմ, ապա խնդրանքս է այս ասածս ավելի շատ մարդկային, բարոյական կոնտեքստում դիտարկել, որքան էլ չկարողանաք, բայց փորձեք: Որովհետև հասկանում եմ, որ պոպուլիստական կարող է հնչել ասածս, բայց հավատացեք, դա միայն այն դեպքում, երբ հարցերը ցանկանանք դիտարկել անձնական պրիզմաներով, այլ ոչ թե համամարդկային: Դիմում եմ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Հարգարժան պարոնայք, ես ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիելյանս, խնդրում եմ այս հայտարարությունս ընդունել ոչ միայն ի գիտություն՝ հրապարակային հայտարարում եմ, դեկտեմբերի 2-ի ժամը 00:00-ից սկսած, իմ անձնական պատրաստակամությունն եմ հայտնում յուրաքանչյուր հաջորդ պահին փոխանակվել յուրաքանչյուր մեր ռազմագերու հետ: հարգանքով՝ նավակ Ճոճողը»: |
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2712:06«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ խոսնակ
3711:54Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել և լուսաբանել Փաշինյանի ասուլիսը
7210:54«Նիկոլը ստիպված շտապ ասուլիս է հրավիրել». Բաբկեն Հարությունյան
9410:18Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման թափը. «Ժողովուրդ»
11609:18Սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ
12408:24